Ստոկհոլմի հյուսիսային Երֆելա արվարձանում այրվել է շիաների ամենամեծ Իմամ Ալի մզկիթը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, նախնական վարկածի համաձայն՝ կրակը բռնկվել է մզկիթի դրսի հատվածից: Այն մարելու համար դեպքի վայր է ժամանել մի քանի հրշեջ ջոկատ: Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել:

 Մզկիթի ներկայացուցիչների տեղեկատվության համաձայն՝ վնասվել է շենքի մոտ 30-50 տոկոսը: Այնտեղ է գտնվում ավելի քան 3 հազար գրքերով գրադարան, բայց դեռ հայտնի չէ՝ արդյոք գրքերը վնասվել են, թե ոչ:




Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել