Հնդկական Մադհյա-Պրադեշ նահանգում սոցիալական արդարության և գյուղական շրջանների զարգացման հարցերով նախարար Գոպալ Բհարգավան 700 հարսնացուների փայտե մահակներ է նվիրել։ Այս մասին հայտնում է DailyMail-ը։
Քաղաքական գործչի խոսքով՝ կանայք կարող են օգտագործել դրանք որպես զենք, եթե ամուսինները սկսեն իրենց ոչ պատշաճ դրսևորել ալկոհոլի օգտագործումից հետո։ Ինքնատիպ նվերը հարսնացուներին է տրվել զանգվածային հարսանեկան միջոցառման ժամանակ, որը կազմակերպվել էր տեղի իշխանությունների կողմից։
Մահակների վրա կան գրառումներ՝ «Հարբեցողներին ծեծելու համար», «Ոստիկանությունը չի միջամտում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել