Tert.am-ը գրում է.
 Համոզված եմ, որ առաջիկա 5 տարիների ընթացքում կտեսնենք ավելի բարեկարգ ու կանաչապատ Երևան: Այս մասին այսօր Նուբարաշենի բնակիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Երևանի ՀՀԿ քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանը:  
 «Մեր նախընտրական ծրագրում մանկապարտեզների, մշակույթի տների, կրթական օջախների վերանորոգման շարունակությունն ենք իրականացնելու: Այս տարիների ընթացքում, լսելով նուբարաշենցիներին, միշտ բարձրացրել ենք հարցը, որ մեկ մանկապարտեզը քիչ է ու ձեռքներս ծալած չենք նստել, մտածել ենք երկրորդ մանկապարտեզը ստեղծելու մասին: Հիմա կարող եմ ասել, որ ունենք այդ պայմանները, ունենք այդ հնարավորությունը, արդեն մեկնարկը տվել ենք, Նուբարաշենը կունենա իր հաջորդ մանկապարտեզը: Մեր Նուբարաշենի փոքրիկներն արդեն առանց հերթ, հանգիստ կայցելեն մանկապարտեզ»,- ասաց Տարոն Մարգարյանը:
 Վերջինս նշեց, որ առաջիկա տարիներին նախատեսված է Երևանի քաղաքային տրանսպորտի հարցը լուծել: Մարգարյանը խոստովանեց, որ փորձել են նախորդ երեք տարիներին մասամբ լուծել խնդիրը, բայց չի հաջողվել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել