Ընդդիմադիր Meydan.tv-ի տեղեկության համաձայն՝ Թարթառում տեղակայված զորամասի ժամկետային զինծառայող, Սաբրիաբադի շրջանի Քուրքենդի գյուղի բնակիչ, 1998 թվականին ծնված Զեյնալ Ալեքբերովը մահացել է ծառայողական պարտականությունները կատարելիս: Զինծառայողը հուղարկավորվել է ապրիլի 30-ին. ամենայն հավանականությամբ, մահացել է (սպանվել է) ապրիլի 29-ին: Զինվորի մահվան հանգամանքների մասին պաշտոնական աղբյուրները լռում են: Քուրքենիդիի գյուղապետարանի ներկայացուցիչը Meydan.tv-ին հայտնել է, որ Զ. Ալեքբերովը ԶՈւ էր զորակոչվել այս տարվա հունվարին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: