Tert.am-ը գրում է.
![]()
ՀՀ տարածքում, նախընտրական պրոցեսում տեղի է ունեցել ընտրակաշառքի բաժանման համատարած գործընթաց, և փաստացի այս գործընթացի մեջ ներառված են ՀՀ տասնյակ հազարավոր, եթե ոչ հարյուր հազարավոր քաղաքացիներ։
«Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում հայտարարեց «Ելք» դաշինքի ներկայացուցիչ,ԱԺ պատգամավոր, քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
«Ընտրությունների արդյունքները, ընդհանուր առմամբ, ձևավորվել են ընտրատարածք գնացած քաղաքացիների քվեարկության արդյունքում: Երկրորդը՝ «Ելք» դաշինքին հաջողվել է արձանագրել ու ամրագրել իր օգտին քվեարկած յուրաքանչյուր ձայն: Երրորդ դիտարկումն այն է, որ ՀՀ ոստիկանությունը և ընդհանրապես իրավապահ մարմինները պատշաճ կերպով չեն սպասարկել այս իրավիճակը, այսինքն՝ ընտրակաշառքների հետ կապված օպերատիվ գործողություններ, որոնք կբերեն իրավիճակի կանխարգելմանը, չեն իրականացրել»,-ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



