Migrant Mother Florence Owens Thompson

1936 թվականին Ֆլորենս Օուենս անունով 32-ամյա շատ հոգնած մի կին, ով 7 երեխաների մայր էր, երեխաներից մի քանիսի հետ նստում է հանգստանալու՝ Կալիֆոռնիայում գտնվող միգրանտների ժամանակավոր կացարանում՝ իր անսարք մեքենայի կողքին։ Կնոջ ընկերը՝ Ջիմը, մի քանի ժամով նրան մենակ էր թողել՝ մյուս երկու երեխաների հետ գնալով մեքենայի ռադիատորը սարքելու։

Մինչ նա սպասում էր, նրան է մոտենում լուսանկարիչ Դորոթեա Լանգը, ով դաշնային կառավարության պահանջով ուղևորվել էր Կալիֆոռնիայի հովիտ՝ փաստաթղթերով ներկայացնելու միգրանտ բանվորների կացությունը։ Լուսանկաիչ կնոջը հաջողվեց 10 րոպեում 6 լուսանկար անել։ Միգրանտ մայրիկի ու իր երեխաների այս նկարները դարձան Մեծ ճգնաժամի տարիների աղքատության ու թշվառության խորհրդանիշ։

Two Kids Stare

Նկարները մեծ արագությամբ տարածվեցին ու տեղ գտան տարբեր լրագրերում ու ամսագրերում, բայց ընթերցողներից ոչ մեկը այդ ժամանակ չգիտեր «Միգրանտ մայրիկը» նկարների իրական պատմությունը։

Լուսանկարների օրը Դորոթեա Լանգը այցելել էր Նիպոմոյի միգրանտների ճամբար՝ բանվորների կյանքը նկարելու համար, երբ պատահաբար նկատեց Օուենսին՝ ճանապարհին նստած։

Migrant Mother In Shelter

Օուենսն ասում է, որ Լանգը խոստացել է չհրապարակել նկարները ու ոչ մի հարց չի տվել նրա անցյալի մասին։ Մինչդեռ Լանգը գրում է.

7 քաղցած երեխաներ... Կալիֆոռնիացի հայր... Չքավորներ սիսեռ հավաքողների ճամբարում... Այս մարդիկ վաճառել են անվադողեր՝ ուտելիք գնելու համար։

Քանի որ լուսանկարչի տված որոշ մանրամասներ չէին համապատասխանում իրականությանը, Օուենսն ասում է, որ նա հավանաբար իրեն շփոթել է մեկ այլ կնոջ հետ։

Migrant Mother Breastfeeding

Հենց միայն այն, որ ընտանիքը չէր ծախել անվադողերը, ավտոմեքենան պարզապես անսարք էր, կամ այն, որ երեխաները քաղցած չէին. Օուենսը պնդում է, որ նրանք խաշում էին սառած սիսեռներն ու ուտում թռչունների միսը, որը տղաները բռնել էին դաշտերում։ Բացի այդ՝ նրանք ամենևին էլ սիսեռ հավաքողների ճամբարում չէին։

Դրան էլ պետք է գումարել այն փաստը, որ լուսանկարիչ կինը չէր պահել խոստումը՝ տարածելով լուսանկարները։

Holding Baby

The News-ը հրապարակեց լուսանկարները լուսանկարիչ կնոջ սխալ մանրամասներով՝ գրելով, որ հազարավոր միգրանտ բանվորներ սովամահ են լինում։ Նյութի հրապարակումից անմիջապես հետո մարդիկ սկսեցին նվիրատվությունները։ Մեծ քանակությամբ սնունդ հավաքվեց ու ուղարկվեց միգրանտներին, բայց Օուենսն ու իր ընտանիքը չստացան այդ ուտելիքից, քանի որ ծանրոցների հասնելու ժամանակ նրանք արդեն լքել էին տարածքը։

Մինչդեռ կնոջ լուսանկարները տարածվեցին ամբողջ երկրով մեկ ու Մեծ ճգնաժամի խորհրդանիշը դարձան։ Ավելի ուշ Օուենսն ասել է, որ ինքը երբեք չի տեսել լուսանկարները, չնայած լուսանկարիչը խոստացել էր ուղարկել նրան։

Migrant Mother Later Life

Օուենսի կյանքը կայունացավ միջին տարիքում։ Երկրորդ աշխարհամարտից հետո նա ամուսնացավ Ջորջ Թոմփսոնի՝ հիվանդանոցի ադմինիստրատորի հետ, Կալիֆոռնիայի Մոդեստո քաղաքում։ Ամուսինը բավականաչափ գումար էր վաստակում՝ կնոջ ու նրա երեխաների համար բարեկեցիկ կյանք ապահովելու համար, և ավելի ուշ նրա երեխաները մի տուն գնեցին մոր համար։ Բայց Օուենսը գերադասեց ապրել կցասայլում ու վաճառել տունը։

 

1980-ականների սկզբներին Օուենսի դուստրերը հայտնեցին, որ մայրը հիվանդ է քաղցկեղով ու ունի սրտի հետ կապված խնդիրներ։ Նա մահացավ իր կցասայլում 1983 թվականին՝ 79 տարեկանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել