Հայաստանում էկոտուրիզմն ու ագրոտուրիզմը տնտեսության զարգացող ճյուղերից են: Մարզերի բնակիչները զբոսաշրջիկին գրավելու համար օգտագործում են տեղական ռեսուրսները: Օձունում և Հաղպատում շքեղ հյուրանոցներին այլընտրանք են հարմարավետ հյուրատները, որոնք աշխատատեղ են համայնքի բնակիչների համար: Կոտայքի մարզում ևս կա տուրիստական հզոր ներուժ. Բջնին հարուստ է միջնադարյան կոթողներով, Արզականը հայտնի է գեղեցիկ բնությամբ: Զբոսաշրջության զարգացման կարևոր խթան են նաև գյուղական փառատոնները:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



