ԱՄՆ Տեխաս նահանգում ապրող Գրեյսի Հենդերսոնի համար ապրիլի 12-ը շատ անհաջող օր էր: «Նոր տուն տեղափոխվելուս օրը տրաքեց ջրի խողովակը, մեքենաս խրվեց ցեխի մեջ, բակի խոտերը կտրելու համար նախատեսված սարքս փչացավ, չնայած նոր էի գնել»,- պատմել է Գրեյսին:Image result for gracie henderson toilet

Այս ամենից հետո նրան ևս մի փորձություն էր սպասվում. խցանվեց կոյուղին, իսկ նա իր նոր տան համար խցանումը վերացնող գործիք դեռևս չէր գնել: Հենց այդ պատճառով էլ նա որոշեց խցանվածը հատվածը բացել ձեռքի օգնությամբ, բայց երբ ձեռքը մտցրեց զուգարանի մեջ, այլևս չկարողացավ հանել այնտեղից: Վախենալու հետ մեկտեղ Գրեյսին շարունակ ծիծաղում էր: Քանի որ նա փրկարար էր աշխատում, գիտեր, թե ինչքան անհեթեթ կթվա իր գործընկերներին, երբ զանգի ու ասի, որ ձեռքը լռվել է զուգարանի մեջ:

«Ամեն օր բազմաթիվ ծիծաղելի ու անհեթեթ զանգեր ենք ստանում, բայց երբեք չէր եղել, որ ինչ-որ մեկը մեզ կանչի, որպեսզի իր ձեռքը հանենք զուգարանի միջից»,- հետագայում նշել է Գրեյսի Հենդերսոնը:

Այնուամենայնիվ, նա ստիպված էր զանգել փրկարարներին, ովքեր նրան փրկելու համար ստիպված եղան ապամոնտաժել ամբողջ զուգարանն ու այն Գրեյսիի հետ տնից դուրս հանել, ապա, զուգարանը մանր կտորների ջարդելով, ազատել կնոջ ձեռքը:

«Որդիս այնքան էր ամաչում, երբ փրկարարները ժամանեցին, բայց այլընտրանք չունեինք»: Տան համար Գրեյսիին նոր զուգարան է հարկավոր, բայց նա արդեն ունի զուգարանից էլ ավելի կարևոր բան՝ խցանումը վերացնող գործիք, որը նվիրել է տեղի լրատվական կայքերից մեկի խմբագիրը:

«Այս գործիքն այսուհետ կլինի իմ ամենալավ ընկերը»,- հայտարարել է Գրեյսի Հենդերսոնը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել