Ժամանակակից Դուբայը շքեղության և շռայլության կենտրոնն է: Սա «խաղադաշտ» է դարձել հարուստների և հայտնիների համար և առավելապես հայտնի է իր ֆանտաստիկ երկնաքերերով: Ծաղկման հետ զուգընթաց ժամանակի ընթացքում աղքատությունից դուրս է եկել նաև տեղի բնակչությունը: Կես դար առաջ Դուբայի՝ Մերձավոր Արևելքում Մանհեթենի կարգավիճակ ձեռք բերելուց առաջ, այն լրիվ այլ տեսք ուներ: Քաղաքի բարգավաճումն ուղղակի ցնցող էր, և դա ապացուցում են 1960-ականների լուսանկարները:

60-ականները առանձնահատուկ տարիներ էին Էմիրատի համար, քանի որ այդ ժամանակ սկսվեց նավթի ակտիվ արդյունահանումը և հիմնովին փոխեց Դուբայի ճակատագիրը: Նավթի առաջին հանքը կոչվեց «Ֆաթեհ», որը թարգմանաբար նշանակում է «հաջողություն»: Անգամ այն ժամանակ, երբ նավթի գները տատանվում էին, Դուբայը հրաշալիորեն կարողացավ պահպանել իր տնտեսությունը՝ դառնալով զբոսաշրջային հայտնի կենտրոն 80-ականների կեսերից սկսած:

Ալ-Նաիֆ-Սուկի կերպարանափոխությունը

Նաիֆ-սուկը Դուբայի հնագույն շուկաներից է: Մի ժամանակ այստեղ ուղտեր էին վաճառում, իսկ այսօր հաճախորդներին առաջարկում են գրեթե ամեն ինչ՝ տեքստիլ արտադրանքներից սկսած մինչև էլեկտրոնիկա, կաշվե իրերից մինչև հուշանվերներ, սակայն ուղտեր այստեղ այլևս չեք գտնի: Շուկան մասնակի ոչնչացվեց 2008 թ. հրդեհի հետևանքով, սակայն արդեն 2010 թ. ամբողջապես վերականգնվեց:

Գնումները Դուբայում

Առաջ գնումները Դուբայում սահմանափակվում էին փոշոտ փողոցներում գտնվող տեղական շուկաներ այցելելով: Այսօր քաղաքի փողոցներում «հայտնվել են»  համաշխարհային առևտրային կետեր, ավելի ճիշտ՝ հենց Դուբայն է դարձել առևտրի համաշխարհային կենտրոն:

Ժամացույցի աշտարակը խաչմերուկի վրա. առաջ և հիմա

Դուբայի հայտնի Ժամացույցի աշտարակը, որը գտնվում է Դեյրայի հարևանությամբ գտնվող խաչմերուկի վրա, առաջ եղել է դատարկ կառույց անշուք մի վայրում: Մի քանի տասնամյակ անց այն պայծառ շողում է և շրջապատված է շքեղ հյուրանոցներով:

Կյանքը Դուբայում

Տեղական շատ սովորույթներ գայթակղում են զբոսաշրջիկներին: Օրինակ՝ բազեների որսը, որին հրաշալիորեն տիրապետում են բեդվինները: Այսօր Դուբայի այցելուները կարող են ուղևորվել դեպի Banyann Tree Al Wadi հյուրանոց, որտեղ նրանց կծանոթացնեն բազեների, արծիվների և բվերի որսի բոլոր առանձնահատկություններին:

1892 թ. Դուբայը դարձավ հարկերից ազատ գոտի, և այդ ժամանակ քաղաք եկան մեծ թվով օտարերկրացի վաճառականներ: Իսկ ահա նավթ հայտնաբերելուց հետո բնակչության թվի պայթյուն տեղի ունեցավ: Արտագաղթողներն այսօր էլ շարունակում են «խուժել» Էմիրատ՝ դրա առավելություններից և բարիքներից օգտվելու:

Դուբայում արաբական «դաու» նավակները, որոնք առաջ օգտագործվում էին խոշոր եղջերավոր անասուններ տեղափոխելու համար, հիմա վերածվել են մրցավազքային նավակների:

Մի ժամանակվա չոր ու անպտուղ անապատը այժմ մաքսիմալ հարմարավետության և շքեղության հոմանիշն է համարվում: Տեղական տրանսպորտը ուղտերից և «դաուներից» փոխվել է Ֆերրարիների: Դուբայի վերափոխումը պատմության մեջ հազվագյուտ երևույթ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել