Armsport.am-ը գրում է.

Մարադոնայի ընկերուհին կարիերայի առաջին գոլը խփել է ձեռքով

Արգենտինայի հավաքականի լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնայի ընկերուհի Ռոսիո Օլիվան կարիերայի առաջին գոլը խփել է ձեռքով,- հաղորդում է Goal.com-ը:

Դա տեղի է ունեցել Արգենտինայի կանանց երկրորդ դիվիզիոնի «Էկսկուրսիոնիստասի» և «Կամիոներոսի» միջև խաղում: Օլիվան բացել է հանդիպման հաշիվը, իսկ իր թիմը հաղթել է 3:0 հաշվով:

Հիշեցնենք, որ աշխարհի 1986 թվականի առաջնության քառորդ եզրափակչի` Անգլիայի հետ խաղում Մարադոնան գոլի հեղինակ էր դարձել ձեռքով: Մրցավարը չէր նկատել դա և հաշվել էր այն: Այդ խաղում Արգենտինան հաղթել էր 2:1 հաշվով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել