Armsport.am-ը գրում է.

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի՝ «Բարսելոնա»-«Օսասունա» (7:1) խաղի ընթացքում «Կամպ Նոու» մարզադաշտում երկրպագուները հսկայական պաստառ էին ցուցադրել՝ արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբում խփած 500 գոլերի պատվին:
Տեսախցիկները ֆիքսել են, թե ինչպես է արձագանքել Մեսսին՝ տեսնելով այդ պաստառը: Ֆուտբոլիստը, հիշեցնենք, «Օսասունայի» հետ խաղում դուբլի հեղինակ դարձավ:
.jpg)
Իսկ «Բարսելոնայի» կազմում իր 500-րդ գոլը Լիոնել Մեսսին հեղինակել էր Իսպանիայի առաջնության 33-րդ տուրի՝ «Ռեալի» հետ խաղում: Ավելացված ժամանակում նրա դիպուկ հարվածի շնորհիվ կատալոնական թիմը 3:2 հաշվով հաղթանակ էր տոնել:
Մեսսին «Ռեալի» հետ խաղում աչքի էր ընկել նաև 0:1 հաշվի ժամանակ: Այս կերպ, նա դարձել է Իսպանիայի առաջնությունում «կլասիկոյի» պատմության կավագույն ռմբարկուն: Արգենտինացին այս ցուցանիշով շրջանցել է «Ռեալի« լեգենդ Ալֆրեդո դի Ստեֆանոյին, որն առաջնությունում «Բարսելոնային» 14 անգամ էր գոլ խփել: Մեսսիի ակտիվում այժմ 16 գոլ կա «կլասիկոյում»: