Պարզվում է, որ մահանալուց դեռ երկու ամիս առաջ ռուսական ամենահայտնի ըմբոստ օլիգարխներից մեկը, ով 90-ականներին Ռուսաստանի տերուտիրակալներից էր համարվում, նամակ է ուղղել Պուտինին, որտեղ աղերսագին խնդրել է թույլ տալ իրեն վերադառնալ Ռուսաստան, սակայն հայտնի չէ, թե ի՞նչ է պատասխանել Պուտինը ու արդյո՞ք պատասխանել է ընդհանրապես։ Ամեն դեպքում, ինչպես հայտնել է Մարգարիտա Սիմոնյանը, նամակը իսկական աղաչանք է եղել, և դրա մեջ եղել է անգամ հետևյալ ձևակերպումը.
«Ես բազմաթիվ սխալներ եմ գործել, հասկանում եմ` որքան դժվար է ինձ ներելը, սակայն ես խճճվել եմ եւ ներում եմ աղերսում»։
Փաստը մնում է փաստ՝ Բերեզովսկին չի վերադարձել Ռուսաստան, ավելին՝ վերադառնար էլ՝ նրան ոչ մի լավ բան չէր սպասվում, որովհետև բացի տնտեսական բնույթի հանցագործություններից ու պետական հեղաշրջում կազմակերպելու փորձերից, նա նաև մեղադրվում էր մի շարք սպանություններ պատվիրելու մեջ և գտնվում էր հետախուզության մեջ, և չեմ տեսնում ոչ մի առիթ, որի համար կարելի էր նրան ներել։ Ավելին, միակ առիթը, որի համար արժե ափսոսալ, նրանում է, որ Բերեզովսկին մահացավ այդպես էլ չպատժվելով իր արյունալի անցյալի և ոչ մի արարքի համար ըստ արժանվույնս։
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/desicdenicblog/posts/165479426941422
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել