Թուրքիայի ոստիկանությունը մասշտաբային գործողության ընթացքում ձերբակալել է 1009 մարդու, որոնք կասկածվում են իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպության հետ կապեր ունենալու համար: Այս մասին հաղորդում է NTV թուրքական հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուին:

Հատուկ գործողությունն իրականացվել է երկրի 72 նահանգում: Ավելի վաղ թուրքական ԶԼՄ-ները հաղորդել էին 802 ձերբակալվածի մասին: Գործողությանը մասնակցում է 8500 ոստիկան:

«72 նահանգում ձերբակալվել է FETO-ի (Գյուլենի կազմակերպության) 1009 գաղտնի իմամ»,-ասել է նախարարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել