Panorama.am-ը գրում է.

Զբաղվածության պետական գործակալության տվյալների համաձայն՝  2017թ.-ի ապրիլի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 96.2 հազար մարդ (որից 62.2 հազարը կանայք են, 22.3 հազարը` երիտասարդ), որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 2.9%-ով (93.5 հազ. մարդ): Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 83.9%-ը կամ 80.7 հազար:

Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 0.7%-ով (81.3 հազ. մարդ): Շարունակվում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը, որը կազմում է գործազուրկների թվի 65.7%-ը կամ 53.0 հազ. մարդ: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 23.5%-ը կամ 19.0 հազ. մարդ, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք 3.6% կամ 2.9 հազ. մարդ: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 49.7% (40.1 հազ. մարդ), որից երիտասարդները կազմում են 16.3 հազար կամ 40.6%-ը:

Գործազուրկների թվաքանակում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողների թիվը կազմում է 12.1%-ը, միջին մասնագիտական կրթություն ունեցողները` 17.7%-ը, նախնական մասնագիտական (արհեստագործական) կրթություն ունեցողները` 5.4%-ը, ընդհանուր միջնակարգ կրթություն ունեցողները` 55.7%-ը, հատուկ ընդհանուր, հիմնական ընդհանուր և տարրական կրթություն ունեցողները ` 9.1%-ը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել