
Կալիֆորնիայի San Onofre State Beach լողափի մոտ շնաձուկը հարձակվել է հանգստացողներից մեկի վրա։ Այս մասին հայտնում է Orange County Register թերթը։
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Սան Դիեգո շրջանում՝ սերֆինգի համար նախատեսված վայրում։ Կինը լողալիս է եղել ոտքի ռետինե լողակներով, երբ շնաձուկը հարձակվել է նրա վրա։
Ծովային գիշատիչը կծել է նրա ազդրը։ Երկու սերֆերներ նրան դուրս են բերել ափ և առաջին բուժօգնություն ցուցաբերել։ Կնոջ հետագա վիճակի մասին պարբերականը չի հայտնում։
Լողափը փակվել է առնվազն 72 ժամով։ Նշվում է, որ վերջին շրջանում ափից ոչ հեռու մի քանի անգամ շնաձկներ են նկատվել, սակայն սա հարձակման առաջին դեպքն է։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել