Հայաստանից վերջին տարիներին արտագաղթած հայտնիներից մեկն էլ Մհեր Բաղդասարյանն է, ով հայտնի էր «Փոփ հանրագիտարան» հաղորդման շրջանակներում, որը նա վարում էր Արփի Գաբրիելյանի հետ: Արտագաղթելուց հետո Մհերը մի քանի աղմկոտ հարցազրույց տվեց հայկական մեդիային, պատմելով, թե որքան դժվար է իր համար հաստատվել օտար երկրում: Սակայն հետևելով Մհերի ինստագրամին, պարզ է դառնում, որ Մհերի կյանքն այնտեղ, կարելի է ասել, կայացել է:

Մհերը ոչ միայն հաղորդում է վարում տեղի հեռուստաալիքներից մեկում, այլ նաև հարսանյաց խնջույքներ ու այլ կորպորատիվներ ևս: Բացի հաղորդավարությունից՝ Մհերը նաև որպես մոդել է իր ուժերը փորձում, ու պետք է նշել, որ դա նրա մոտ ևս շատ լավ է ստացվում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել