Սերիալներից հայտնի դերասանուհի Եվա Բաղդասարյանը այս օրերին Արցախում է: Եվան լուսանկարներ ու վիդեոներ է ներբեռնում իր սոցէջ, որոնցիցի պարզ է դառնում, որ դերասանուհուն այնտեղ ուղեկցում են Արցախի հրաշալիքներին լավ ծանոթ մարդիկ:
Հարկ է նշել, որ վայրը, որտեղ լուսանկարվել է դերասանուհին՝ հայտնի բուժիչ հանգստավայր է, որը հաճախ անվանում են «բնական ջակուզի»: Ու չնայած դերասանուհին լուսանկարները մակագրելիս նշել է, որ գտնվում է «Իստուսու» կոչվող վայրում, վայրի հայերեն անվանումն է՝ Տաք ջուր, և արցախցիները շատ քիչ են օգտագործում վերոհիշյալ անվանումը, քանի որ այն մեր ոչ այնքան բարի հարևանների լեզվով է: Ի դեպ՝ տաք ջուրը գտնվում է Քարվաճառի շրջանում ու Երևանից այնտեղ հասնելու համար ընդամնեը 3 ժամ է պահանջվում: Բացի «բնական տաք ջակուզիից» այդ նույն վայրում կարելի է նաև բուժիչ ու օգտակար ջրային տիղմի լոգանք ընդունել:
Սա էլ հանգստավայրի համայնապատկերը այն դեպքերի համար, եթե որոշեք դուք էլ մի օր այցելեն Արցախի Տաք ջուր: