Գիտնականները հայտնաբերել են հնագույն ամերիկացիների հետքերըLife.panorama.am-ը գրում է.
 ԱՄՆ-ից և Ավստրալիայից գիտնականները հայտնաբերել են մաստոդոնտների քարացած մնացորդներ, որոնց ոսկորների վրա բացահայտվել են մարդու կողմից միջամտման հետքեր: Գտածոի տարիքը կազմում է մոտ հարյուր հազար տարի: Դա ցույց է տալիս, որ հնագույն մարդիկ եկել են Հյուսիսային Ամերիկա ավելի վաղ, քան կարծում էին մինչև այսօր: Հետազոտողների հոդվածը տպագրված է Nature ամսագրում:

Երկրի վրա այլևս գոյություն չունեցող կաթնակերի քարացած մնացորդները գտնվել էին Կալիֆոռնիայի հարավային մասում գտնվող Սան-Դիեգո շրջանի ժայռահանքերում, որոնք վերագրվում են ուշ պլեյստոցենի դարաշրջանին: Ոսկորների մնացորդների վրա գիտնականները հայտնաբերել են ճեղքեր, որոնք բնորոշ են կոշտ գործիքով միջամտմանը: Այնտեղ նաև գտնվել են մաշվածության նշաններով քարե սալեր, որոնց մաշվածությունը չէր կարող լինել բնական գործընթացների հետևանք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել