Newmag-ը գրում է.
 Որոշ վտանգավոր հիվանդությունների պատճառներն ավելի խորը արմատներ ունեն, քան կարող ենք պատկերացնել։
Մշտական թախիծն ուղղվում է օդ

Դեռ 100 տարի առաջ էին բժիշկները ախտորոշել «մահ վշտից», որը տարածված էր և հարցեր չէր առաջացնում։ Հիմա շատերը մոռացել են, որ ուժեղ վիշտը ունակ է սպանելու կարճ ժամանակում։ Տխրությունը և ուրախությունը  մեր կյանքի անբաժան մասն են։ Բայց խորը նստած, չասված, քայքայող թախիծը կամ վիրավորվածությունը մեր կյանքում մեծ տեղ են զբաղեցնում, ստիպում են մտածել դրդապատճառների մասին, «շնչել» միայն դրա համար։

Լիարժեք կյանքով ապրելու և երջանիկ լինելու համար պետք է բաց թողնել մշտական տխրության պատճառը։ Ինչ եղել է, արդեն անցյալում է, կյանքը պետք է շարունակվի։

Զայրույթը պայթուցիկ սարք է

Նկատե՞լ եք, որ ուժեղ վիճաբանության ժամանակ ստամոքսը սեղմվում է, լեզվի վրա դառնավուն համ է հայտնվում։ Պատճառն այն է, որ զայրույթը նման է պայթուցիկ սարքի, ծվեն-ծվեն է անում չակրայի էներգիան, որը պատասխանատու է կամքի և հանգստության համար։ Այն գտնվում է որովայնի հատվածում։ Զայրույթի կործանարար էներգիան պայթելուց հետո ծանրանում և տարածվում է որովայնի հատվածում՝ ստեղծելով էներգետիկ բլոկ։ Վաղ թե ուշ առաջացնում է լյարդի հիվանդություն։

Էներգետիկ և ֆիզիկական առողջության պահպանման համար անհրաժեշտ է ազատվել զայրույթից և ստեղծել ներքին ներդաշնակություն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել