Մեր երկրում պարարվեստն անուշադրության է մատնված. Իռեն Ուլիխանովան` Պարի միջազգային օրվա մասինLife.panorama.am-ը գրում է.
 Այսօր` ապրիլի 29-ին, աշխարհը նշում է Պարի միջազգային օրը: Տոնական օրվա կապակցությամբ Life.panorama.am-ը զրուցել է Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնի» մենապարուհի Իռեն Ուլիխանովայի հետ, ով ոչ միայն իր շնորհավորանքներն է հղել գործընկերներին, այլեւ խոսել է Հայաստանում պարարվեստի ասպարեզում առկա բացթողումների մասին:
  «Նախ շնորհավորում եմ իմ բոլոր կոլեգաներին, պարուսույցներին, սաներին եւ  պարի սիրահարներին` մաղթելով նոր եւ գեղեցիկ բեմադրություններ, մեծ համերգներ ու նորանոր բարձրունքներ, ցանկանում եմ, որպեսզի լինենք գնահատված: Բոլորին մաղթում եմ մտքի վառ թռիչք ու այն ցուցադրելու հնարավորություն ոչ միայն մեր երկրում, այլեւ աշխարհում»,- նշեց Իռենը` հավելելով, որ տոնական օրն աշխատանքային է անցնելու.
  «Չեմ կարծում, որ այսօր կնշենք այս տոնը, քանի որ բոլորս էլ զբաղված ենք աշխատանքներով, ցավոք, նաեւ պետությունը չի անդրադառնում այս տոնին: Հիշում եմ, տարիներ առաջ Սոֆի Դեւոյանի «Պարի եւ հոգու թատրոնը» մեծ համերգ ունեցավ` նվիրված Պարի միջազգային տոնին, իսկ այս տարի կսահմանափակվենք միմյանց շնորհավորելով»,- մանրամասնեց պարուհին:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել