Ասում են, որ Գա-Բե-Նահ-Գեն-Վոնսը, ում կարճ անվանում էին Ջոն Սմիթ, եղել է աշխարհի ամենաերկարակյաց մարդը, ով մահացել է 138 տարեկան հասակում, այսինքն՝ ծնվել է 1784 թվականին և մահացել 1922-ին: Նրա կնճռոտ դեմքից կարելի է կռահել, որ իր երկար կյանքի ընթացքում շատ բաների միջով է անցել. կռվել է պատերազմներում, ազատ ժամանակ ձկնորսությամբ զբաղվել, վարժեցրել իր ձիերին և այլն: 8 անգամ ամուսնացած լինելով հանդերձ՝ նա ոչ մի երեխա չի ունեցել, այլ միայն մի որդի՝ Թոմ Սմիթը, ում իրականում որդեգրել էր:
Նրա իրական տարիքի անհստակությունը բազմաթիվ վիճաբանությունների առիթ է դարձել: Շատերը պնդում են, որ նա իրականում 88 տարեկան հասակում է մահացել, իսկ դեմքի կնճռոտվածությունը հիվանդության պատճառով է առաջացել: Սա կարծես առեղծված լիներ, քանի որ ոմն Փոլ Բաֆալոն, ով մանուկ հասակում հաճախ էր հանդիպում Ջոն Սմիթին, պատմում է, որ ծերունուց շատ է լսել հետևյալ խոսքերը. «Երբ աստղերն ընկան, յոթ-ութ, կամ ութ-ինը, չէ, տաս տարեկան էի»:
«Աստղերի ընկնել» ասելով նա նկատի ուներ 1833 թվականի նոյեմբերի 13-ին տեղի ունեցած ասուպների հոսքը կամ, ինչպես հայտնի է, «աստղային անձրևը», որը մարդկանց մոտ մեծ խուճապ էր առաջացրել. բոլորը կարծում էին, որ աշխարհի վերջն է:
Այնուամենայնիվ, եթե նկատի ունենանք այն, որ 1833 թվականին Գա-Բե-Նահ-Գեն-Վոնսը մոտավորապես տասը տարեկան է եղել, ապա ստացվում է, որ իր մահվան պահին՝ 1922 թվականին, նա 100 տարեկան էր:
Նրա շիրմաքարի վրա նշված է, որ նա մահացել է 138 տարեկան հասակում:



