Մեկնաբանում է Գրիգոր Նարեկացի բժշկական կենտրոնի  հոգեբան, լոգոպեդ Մարինե Հարությունյանը 

Ագրեսիվությունը որպես անձի դիրքորոշում և հոգեվիճակ դրսևորվում է, երբ ծնողը շատ խիստ է կամ չափազանց ներողամիտ է վերաբերվում երեխային, այսինքն՝ երկու ծայրահեղությունների դեպքում էլ ագրեսիայի հակվածությունն ավելի բարձր է:Առավել հաճախ  դիտվում է տղաների մոտ 12 և 14-15 տարեկանում  ֆիզիկական, նաև խոսքային ագրեսիայի դրսևորումներ, աղջիկների մոտ` 11 և 13 տարեկանում  թաքնված և խոսքային ագրեսիա:

Ագրեսիան  հանդիսանում է միջոց  սեփական նպատակներին հասնելու համար։

Շատ հաճախ ագրեսիան ուղեկցվում է ճնշմամբ, կոնֆլիկտայնությամբ, ֆիզիկական ուժի կիրառմամբ, վնասելու և քայքայիչ գործողություններով, բացասական զգացմունքերով, օրինակ՝ ատելությամբ: Ատելությունը կարող է դրսևորվել ենթարկելու, ճնշելու ցանկությամբ։ Ագրեսիվության հիմքում ընկած է աշխարհի հանդեպ թշնամաբար վերաբերմունքը և եսասիրությունը։

Ագրեսիվությունը կյանքի էներգիայի սխալ ուղղվածությունն է, ճիշտ ուղղվածությունն ապահովելու  և  հաղթահարման համար առաջնահերթ անհրաժեշտ մոտեցումներն են.

  1. Լինել ապրումակցող, մարդասեր, հասկանալ և ընդունել դիմացինի ցանկությունները և  կարողությունները
  2. էներգիայի ճիշտ ուղղորդում. զբաղվել նախընտրած սպորտաձևով, շատ քայլել
  3. Ապահովել զբաղվածություն ըստ երեխայի հետաքրքրության, օրինակ՝ նկարչություն, պար, երգ, ասեղնագործություն, խեցեգործություն
  4. Օգնելու կարողության ձևավորում, սովորեցնել բարի գործ և անշահախնդիր քայլեր անել, որոնք հետագայում ամրապնդվում են և դառնում սովորույթներ։
  5. Լինել համբերատար, ցանկացած միտք արտահայտելիս հաշվել մինչև 10-ը, երբ պատրաստվում եք տալ ագրեսիվ պատասխան, այնուհետև մտածեք նրա մասին, թե հետագայում ինչպես պետք է հարթել հարաբերությունները՝ չունենալով նաև մեղքի զգացում:
  6. Ամրապնդել շփման սահմանների, ինքնակարգավորման, պատասխանատվության զգացումը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել