Հայ-վրացական էներգետիկ համագործակցությունը շարունակում է զարգանալ: 2016 թվականին Հայաստանը Վրաստան է արտահանել 61 մլն կվ/ժ, ինչը դրամական առումով կազմում է 147.9 մլն դոլար։
Սպասվում է, որ երկու երկրների համակարգերի միջև անցնող հզորությունը կմեծանա Հայաստանից Վրաստան նոր` 400 ԿՎ էլեկտրահաղորդման գծի կառուցումից հետո:
Սահմանին կկառուցվի մշտական հոսքի ագուցիչ, որը երկու համակարգերին թույլ կտա աշխատել անսինխրոն համակարգով և 350 մ/վտ անցողիկ հզորություն ապահովել, որը հնարավոր կլինի հետագայում կրկնապատկել:
Դրանից զատ՝ Հրազդանում և Այրումում ծրագրվում է անցկացնել 400 ԿՎ էլեկտրահաղորդման գիծ, ինչի համար տրամադրվելու է 105,2 մլն եվրո։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1704216853211194&id=100008686862291
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել