Armsport.am-ը գրում է.

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատմել է, թե ինչն է փոխել ֆուտբոլիստների հոգեբանության մեջ:
«Թիմը լավն էր` հիանալի մարդիկ, հիանալի տղաներ, նպատակասլաց, ուստի Վան Գալը որակյալ աշխատանք է կատարել և ինձ թողել լավ կոլեկտիվ:
Սակայն կարծում եմ, որ նրանց չէր բավականացնում երջանկության, վստահության և հավատի զգացողություն: Հենց այդ որակներն են թույլ տալիս պայքարել մինչև վերջ: Երբ հաջորդ մրցաշրջանը մեկնարկենք ուժեղ կոլեկտիվի և նոր ֆուտբոլիստների հետ, ապա կկարողանանք ավելին անել»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Mirror»-ը:
Հիշեցնենք, որ Լուի վան Գալը «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորել է 2014-ից 2016 թվականներին:
Նյութի աղբյուր՝ http://www.armsport.am/hy/news/2017/04/29/Mourinho/792038
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել