Panorama.am-ը գրում է.
![]()
ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակի 2017թ-ի առաջին եռամսյակի տվյալները, որտեղ և արտացոլված են բնակչության թվաքանակի ու բնական շարժի վերաբերյալ ցուցանիշները:
Աղբյուրի համաձայն՝ 2017-ի առաջին եռամսյակում հանրապետությունում ծնվել է 8534 մարդ, ինչը նախորդ տարվա հաշվետու ժամանակաշրջանի ցուցանիշին զիջում է 591-ով կամ 6.5 տոկոսով: Նույն ժամանակահատվածում մահացածների թիվը կազմել է 8037, ինչը նախորդ տարվա նույն ցուցանիշը գերազանցում է 293-ով կամ 3.8 տոկոսով: Այս միտումների պայմաններում 2017-ի առաջին եռամսյակում Հայաստանում բնակչության բնական հավելաճը կազմել է 497 մարդ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է մոտ 2.8 անգամ:
Անշուշտ, մեկ եռամսյակի ցուցանիշները բավարար չեն ժողովրդագրական միտումները բնորոշելու համար, և ընդհանրական գնահատականները կարող են միայն մակերեսային լինել, այդուհանդերձ փաստ է, որ ընթացիկ տարում էականորեն վատթարացել են թե՛ ծնելիության, թե՛ մահացության ցուցանիշները, ինչի հետևանքով գրանցվել է բնական հավելաճի թեկուզ դրական, բայց ոչ գոհացուցիչ արդյունք:
Մասնագետներն այս ցուցանիշները բացատրում են օբյեկտիվ գործոններով: Ըստ որում՝ ծնելիության ցուցանիշի անկումը բացատրվում է կարճաժամկետ գործոնների ազդեցությամբ, որոնց մեջ առանձնացվում է նախորդ տարվա քառօրյա պատերազմը:
Մեզ հետ զրույցում մասնագետները նշեցին, որ ծնելիության ցուցանիշի անկումը կարելի է բացատրել 2016-ի ապրիլին տեղի ունեցած պատերազմական իրադարձություններով, որոնց հետևանքով հանրության մեջ առաջացած տագնապի ու անորոշության զգացումը, ինչպես նաև վերարտադրողական տարիքի տղամարդկանց մոբիլիզացիան չէին կարող 9-ն ամիս անց չազդել ծնելիության ցուցանիշի վրա: Ըստ այդմ՝ պատերազմի կամ դրա սպառնալիքի ժամանակ օբյեկտիվորեն մարդիկ վերանայում են իրենց ծրագրերը, այդ թվում անձնական: Եթե հետ գնանք նախորդ տարվա ապրիլ-մայիս, կտեսնենք, որ հասկանալի պատճառներով ունենք ամուսնությունների քանակի նվազում, ինչն էլ նշանակում է, որ համարժեք կերպով հունվար-փետրվարին պետք է նվազեն ծնունդների քանակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



