«Աշտարակի հիվանդանոցում մարդիկ բուժօգնություն են ստանում փտած ու բորբոսած պատերով բուժսենյակներում, որոշ դեպքերում նաև՝ հակահիգիենիկ պայմաններում: Հիվանդասենյակներում տարրական պայմաններ չկան, մահճակալները հին են, մետաղյա ու ժանգոտած:

Հիվանդանոցի այցելուներն ասում են՝ ստիպված են այստեղ գալիս, գյուղին մոտը սա է, բժիշկներից էլ գոհ են, բայց պայմաններն անմարդկային են:

«Շարունակելու ենք մարզային բժշկական հաստատությունները վերակառուցելու և վերազինելու ծրագրի իրականացումը». սա իշխող ՀՀԿ կուսակցության դեռևս 2012-2013 թվականների նախընտրական խոստումներից է: 2017-ի ընտրություններն էլ ավարտվեցին, բայց Աշտարակի հիվանդանոցում ՀՀԿ-ի այս խոստումը չիրականացավ»,-գրում է թերթը:

Այս մասին առավել մանրամասն կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել