Image result for աշխատատեղՆերդրումային ծրագրերի հավաքագրմանը զուգահեռ ակտիվ ընթացքի մեջ է առավել հավակնոտ ծրագրերի ֆինանսավորման գործընթացը:

Եվս 2 ծրագրի ֆինանսավորման արդյունքում նախատեսվում է ստեղծել 20-ից ավելի աշխատատեղ: Ինչ վերաբերում է օրեր առաջ ֆինանսավորում ստացած 2 ծրագրին, ապա վերջիններս արդեն մեկնարկել են և հաջող ավարտի դեպքում հնարավոր կլինի ստեղծել շուրջ 30 աշխատատեղ:

Խոսքը գնում է Արագածոտնի մարզում մետաղի հղկումից և մշակումից պատրաստվող իրերի արտադրության, ինչպես նաև Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմամբ որակյալ պանրի արտադրության մասին:

Դրանից զատ՝ արդեն ֆինանսավորված Լոռու մարզի «Ֆերմերային տնտեսության զարգացում» ծրագրով ակնկալվում է ստեղծել 5 հիմնական, իսկ Տավուշի մարզի «Ժամականակից տեխնոլոգիաներով բազմաբերք ելակի արտադրություն» ծրագրով էլ՝ 20 աշխատեղ:

Միաժամանակ, Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի «Շինշիլաբուծության տոհմային տնտեսության» ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի 30 աշխատատեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել