Facebook Inc. ընկերությունը ընդունել է, որ սոցցանցում տեղ ունեն պետական ջանքեր, ինչպես նաև «ոչ կառավարական գործակալների» փորձեր՝ օգտագործելու աշխարհի խոշորագույն սոցիալական ցանցը որպես մի շարք քաղաքական հարցերում հասարակական կարծիքի վրա ազդելու գործիք, հայտնում է dw.com-ը:

Դա հետևել է ընկերության դեպարտամենտի նախապատրաստած անվտանգության հարցերի գծով հաշվետվությունից, որը հրապարակվել է ապրիլի 27-ին ֆիրմայի համացանցայի էջում:
Ինչպես նշված է հաշվետվությունում, մանիպուլյացիայի փորձեր են ձեռնարկվում կեղծ պրոֆիլներ ստեղծելու ճանապարհով և այդ ալիքներով տարածելով կեղծ բնույթ կրող տեղեկատվություն, նպատակ ունենալով ձևավորելու իրադրության որոշակի տեսլականներ:
Facebook Inc.-ն խոստացել է պայքարել այդ սպառնալիքի դեմ, միաժամանակ նշելով, որ վիճակագրության տեսակետից դրանց ազդեցության մաշստաբը եղել է «ծայրահեղ ոչ մեծ»:



