Armtimes.am-ը գրում է.
Կեղծ դիպլոմներ տրամադրելու մեջ մեղադրվող՝ Հայաստանում գործող ոչ պետական երկու բուհերի ռեկտորներ դատարանի որոշմամբ մեղավոր են ճանաչվել: 
 «Ի պատասխան ձեր հարցման՝ հայտնում ենք, որ ՀՀ-ում գործող թվով 3 ոչ պետական ԲՈՒՀ-երի ռեկտորների վերաբերյալ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված 3 քրեական գործերից 2-ը 2017 թվականի փետրվարին մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան: Ամբաստանյալների միջնորդությամբ դատաքննություններն անցկացվել են արագացված կարգով եւ դատարանի կողմից ռեկտորները մեղավոր են ճանաչվել»,- ասվում է ԱԱԾ գրավոր պատասխանի մեջ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:

Հիշեցնենք, որ հունվարին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում քննվող մի քանի քրեական գործերով լայնածավալ օպերատիվ միջոցառումների և քննչական գործողությունների իրականացման արդյունքում բացահայտվել են հանրապետության տարբեր ոչ պետական ԲՈՒՀ-երում բարձրագույն կամ մասնագիտական կրթության վերաբերյալ կեղծ հիմքերով ձևակերպված պետական նմուշի ավարտական դիպլոմների տրամադրման դեպքեր:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել