Image result for ՓոստանջյանԶարուհի Փոստանջյանն օր-օրի գերազանցում է մարազմի ու պոպուլիզմի բոլոր հնարավոր ռեկորդները: Նախկին ժառանգականը փայլուն կերպով ցույց է տալիս, թե ինչպես կարելի է լինել քաղաքականության մեջ ու չզբաղվել քաղաքականւթյամբ: Այսօր լրատվականների հետ զրույցում Փոստանջյանը նշել է, որ իրենց թիրախը Հանրապետական կուսակցությունն է, և իրենք խնդիր ունեն առաջին հերթին Հանրապետականին հեռացնելու:

Փոստանջյանն անկեղծ չէ նախ ինքն իր հետ: Ապրիլի 2-ի ընտրություններից հետո, երբ «Ելք» դաշինքը պատրաստվում էր քաղաքական պայքարի 2-րդ ռաունդին, Փոստանջյանը չցանկացավ միանալ դաշինքին: Կասկածից վեր է՝ որքան ավելանում է ընտրություններին մասնակից ընդդիամդիր ուժերի թիվը, այնքան կիսվում են ընդդիմադիր ձայները: Մյուս կողմից էլ ծիծաղելի է կարծել, թե Փոստանջյանը չէր գիտակցում այս պարզ ճշմարտությունը:

Այս ամենի ֆոնին ակտուալ է դառնում հետևյալ հարցը. եթե քաղաքային իշխանափոխության հարցը հրատապ էր «Երկիր Ծիրանի» կուսակցության համար, ապա ինչո՞ւ Փոստանջյանը չփորձեց համագործակցության եզրեր գտնել «Ելք» դաշինքի հետ:
Կարծում եմ, եթե ամեն գնով քաղաքական դաշտում երևալու կամ Երևանի ավագանու շարքերում տեղեր կորզելու անհագ ցանկությունը չլիներ, ապա Փոստանջյանը Փաշինյանից ձայներ չէր փախցնի: Չնայած այս ամենին՝ ակնհայտ է, որ Փոստանջյանը մտել է խաղի մեջ փոքր խաղաքարտերով ու մայիսի 14-ին թարս կապույտ է լինելու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել