Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը ապրիլի 28-ին հրապարակել է «Մամուլի ազատություն 2017» խորագրով զեկույցը, որում ներառված են աշխարհի 199 պետություններ:
Զեկույցում ներառված երկրներում մամուլի ազատությունը գնահատվել է զրոյից 100 բալի սահմաններում:
«Ալիևյան վարչակարգն ընդլայնում է երկրի քաղաքական տնտեսական անկայունությունը, սահմանափակում քննադատությամբ հանդես եկող մամուլի գործունեությունը»,- նշում է Freedom House-ը:
Ադրբեջանը, հավաքելով 90 միավոր, զբաղեցրել է 190-րդ տեղը` համալրելով ամենաանազատ երկրների շարքը:
«Ադրբեջանի իշխանություններն ամեն գնով փորձում են սահմանափակել քննադատական մամուլի մնացուկների գործունեությունը»,- ասվում է զեկույցում:
Հիշեցնենք, որ Հայաստանը 63 միավորով զբաղեցնում է 137-րդ տեղը և դասվում «ոչ ազատ» երկրների շարքին: