Картинки по запросу ԱվանդՀայաստանի առևտրային բանկերում ավանդների ծավալը շարունակում է գրանցել դրական միտում: Եթե 2014 թվականին Հայաստանի առևտրային բանկերում կային 1 տրլն 757 մլրդ 514 մլն դրամի ընդհանուր ավանդներ, ապա 2015-ի դեկտեմբերի դրությամբ դրանց թիվը կազմում էր 1 տրլն 951 մլրդ 107 մլն դրամ:

Ավանդները ավելացան նաև 2016-ին և տարեվերջին կազմեցին 2 տրլն 413 մլրդ 361 մլն դրամ: Մասնագետների կարծիքով՝ ավանդների ավելացման վրա ազդող գործոններից են հետճգնաժամային ապաքինումը, բանկային համակարգի և ազգային արժույթի կայուն վարքագծի դրսևորումը և տնտեսության ու ֆինանսական հարթակների փոխգործակցության բարելավումը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել