Օմար Բորքան Ալ Գալային, ով 3 տղամարդկանցից մեկն է, ովքեր Սաուդյան Արաբիայից արտաքսվել էին… ավելորդ գեղեցկության համար:

Այդ դեպքը տեղի ունեցավ մի քանի տարի առաջ և համաշխարհային արձագանք ունեցավ:
Գեղեցկադեմ տղամարդը ԱՄԷ-ից է, Սաուդյան Արաբիայում էր մշակութային փառատոններից մեկի շրջանակներում:
Այդ տարածքում բարքերի ոստիկանություն է գործում, որն անընդունելի համարեց այդպիսի գեղեցիկ տղամարդու ներկայությունը հասարակական վայրում, քանի որ կանայք անմիջապես սիրահարվում էին նրան և կորցնում գլուխները:

Օմարը կարծում է, որ Սաուդյան Արաբիայից արտաքսումն իր հաջողակ տոմսն է:
Այդ ժամանակից սկսած՝ նա կինոում նկարահանվելու շատ առաջարկներ ստացավ:

Ալ Գալան իրեն համարում է պոետ, լուսանկարիչ և դերասան:
Վերջերս նա հայտնի դերասան Նավիդ Նագեբանի հետ նկարահանվեց «51» կարճամետրաժ ֆիլմում:
Նաև մասնակցեց Սաուդյան Արաբիայում կանանց իրավունքների պաշտպանությանը նվիրված օրացույցի նկարահանումներին:

Այսօր օծանելիք արտադրող շատ ընկերություններ են երազում նրա հետ պայմանագիր կնքել:
Ի հիասթափություն աշխարհի շատ կանանց՝ Օմարն արդեն ամուսնացած է և տղա ունի:


Նրա ընտրյալը դիզայներ, մոդել Յասմին Օվեյդան է:
Երջանիկ ամուսինները Դուբայում են ապրում:


![]()
Իսկ այսպիսի տեսք ուներ Օմարը 6 ամսականում:

Օմարի բաժանորդագիրների թիվն Instagram-ում հասել է 900 000-ի և արագորեն աճում է:


