«Երևանի քաղաքապետարանը խնդիրը չի դիտարկում «ՙհայտնի կամ անհայտ դեմքերի», կամ ինչպես Դուք եք ասում ՙպատահական կամ ոչ պատահական անունների տեսանկյունից: Քաղաքապետարանի համար կա ընդամենը մեկ հասկացություն` քաղաքացի. մի դեպքում` անհատ քաղաքացին իր օրինական իրավունքներով, տվյալ դեպքում սեփականության օրինական իրավունքով, և Երևանի շահը` որպես հանրային իրավունք: Մենք փորձում ենք խնդրին լուծում տալ այս իրավունքների համադրման սկզբունքով: Իհարկե, խնդրի լուծման իդեալական տարբերակն այն կլիներ, որ մենք կարողանայինք միանգամից փոխհատուցել բոլոր կրպակատերերին և դրանք տեղափոխելու անհրաժեշտություն չունենայինք: Ցավոք, այդ տարբերակն այսօր իրատեսական չէ:»,- ՏԱՐՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել