Life.tert.am-ը գրում է.
 Դերասան Ռոման Միտիչյանը, ով երկար տարիներ է` ապրում է ԱՄՆ–ում, նկարահանվում հոլիվուդյան ֆիլմերում, իր մասնակցությունն է ունեցել նաև օսկարակիր ռեժիսոր Թերի Ջորջի` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Խոստումը» ֆիլմում։ Tert.am Life–ի հետ զրույցում դերասանը պատմել է իր կերպարի մասին և հետաքրքիր բացահայտումներ արել նկարահանումների ընթացքից։
 Ռոմանը ֆիլմում ներկայանում է Վանի կերպարով։ Նա մասնակցում է Մուսա լեռան պայքարին։ Ի դեպ, «Խոստումի» հայաստանյան ցուցադրությունից հետո շատերն այս հատվածը համարում էին ֆիլմի կարևորագույն ասելիքներից մեկը, քանի որ Ցեղասպանության մասին ֆիլմում ներկայացված էր ոչ միայն հալածվող, այլև պայքարող, կանանց ու երեխաներին պաշտպանող հայը։
 «Մուսա լեռան 40 օրվա մասն առանձին պատմություն է։ Դա առանձին ֆիլմ կարող էր լինել։ Թերին փորձեց ինչ–որ բաներ մտցնել «Խոստումում»։ Միշտ ռեժիսորին ասում էի` մենք հայ ենք ու նաև կռվել ենք` հատկապես Մուսա լեռան հատվածում։ Փորձում էի ավելացնել պայքարի տեսարանները։ Թերին ասում էր` ուզում եմ, որ դուք` որպես հայ մինիմալ ագրեսիվ լինեք։ Դուք գոյատևում եք։ Ասացի լավ, բայց գոնե մի հոգին թող լինի վատը և հակահարված տա թուրքերին։ Թող դա լինեմ ես»,– ասաց Ռոմանը։
 Դերասանը նշեց, որ գոհ է ֆիլմի վերջնական արդյունքից. «Ես տեսել եմ ֆիլմի մի քանի տարբերակ։ Վերջնական տարբերակը կարող եմ համարել  ստացված։ Շատ մեծ հաջողություն էր այսպիսի ֆիլմ ունենալը։ Ինձ համար սա երազանք–նախագիծ էր։ Ես հոլիվուդյան ֆիլմերում եմ նկարահանվում, սակայն սա այլ տեղ ունի իմ սրտում»։

 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել