Newmag-ը գրում է.
 Երբ Ռեյ Բերդբերիին խնդրեցին ասել իր սիրած բառը, նա ընտրեց «դարչինը». «Կարծում եմ, «դարչինը» մնացել է տատիկի մառանից. երեխա ժամանակ էի այնտեղ մտնում: Սիրում էի համեմունքով լի տուփերի պիտակները կարդալ. «քարի՝ հեռավոր Հնդկաստանից», «դարչին՝ ամբողջ աշխարհից»:

 Եթե վերլուծենք Ռեյ Բրեդբերիի գրվածքները, նրա ընտրությունն ամենևին էլ պատահական չէ:«Դարչին» բառը նրա գործերում ամենից հաճախ հանդիպողներից է: Նա այդ բառն ավելի շատ է օգտագործել, քան Ջեյն Օսթինը, Ագաթա Քրիստին, Ուիլյամ Ֆոլքները, Սքոթ Ֆիցջերալդը, Էռնեստ Հեմինգուեյը, Վլադիմիր Նաբոկովը, Ջոան Ռոուլինգը, Ջոն Սթայնբեքն ու Էդիթ Ուորթոնը միասին:

Հարցը միայն դարչինը չէ: Տատիկի մառանը մեծ ազդեցություն է թողել գրողի վրա. Դա երևում է նաև «451 աստիճան՝ ըստ Ֆարենհայթի» վեպում: Մյուս գրողների համեմատ՝ նրա ստեղծագործություններում ավելի հաճախ են հանդիպում «վանիլ», «անանուխ», «մատուտակ», «մշկընկույզ» բառերը: Բրեդբերիի գործերը հագեցած են մառանի համով ու հոտով:  
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել