Newmag.am-ը գրում է.

Իհարկե, մեծամասշտաբ ռազմական գործողությունները համարվում են աշխարհում բռնության հզոր աղբյուրներից մեկը: Անկախ նրանից՝ նպատակը պաշտպանողական, թե հարձակողական է, դրանք մեծ, հզոր կազմակերպություններ են, որպեսզի սպանեն մարդկանց: Պետք է հանգամանորեն կշռադատենք պատերազմի հավանականությունը: Շատերը մտածում են, որ պատերազմը գրավիչ և նորաձև է: Այն տղամարդկանց հնարավորություն է տալիս ապացուցել իր հեղինակությունը և տղամարդկությունը: Քանի դեռ բանակը համարվում է օրինական, պատերազմը նույնպես ընդունելի է: Ընդհանուր առմամբ, ոչ ոք չի զգում, որ պատերազմը հանցագործություն է կամ որի իրագործումը համարվում է հանցավոր վերաբերմունք: Իրականում լվացել են մեր ուղեղը: Պատերազմը նորաձև և գրավիչ չէ: Սա հրեշավորություն է: ՚
Այս հայտարարությունը ճիշտ կետին է խփում: Եթե մտածում եք, որ այդ հսկա և հզոր կազմակերպությունները և զինվորականները գոյություն ունեն միայն նրա համար, որպեսզի սպանեն մարդկանց: Անկասկած, այդ տղամարդիկ և կանայք կարող են ծառայության անցնել, որպեսզի ծառայեն իրենց երկրին, մեծ խիզախությամբ և բարի նպատակներով, բայց նրանք չգիտեն, որ տեռորիզմի դեմ այս համաշխարհային պատերազմը ողբերգություն է: Թշնամուց, որից նրանք, ինչպես հավատում են, պաշտպանում են երկիրը, իրականում իրենց երկրի արտադրանքն է: Օտավա համալսարանի պրոֆեսոր Միշել Չոսուդովսկին, համաշխարհային պատերազմը տեռորիզմի դեմ համարում է ամբողջությամբ կեղծ: Զինվորների ուղեղները լվանում են, մտածելով, որ իրենք գնում են թշնամու հետևից և պաշտպանում են իրենց երկիրը, երբ նույն թշնամին ամբողջությամբ աջակցվում և ֆինանսավորվում է արևմտյան ռազմական միության կողից: Ինչպես փաստում է Դալայ-Լաման, հենց դրա համար զգում ենք, որ պատերազմն ընդունելի է՚, որովհետև վստահ ենք, որ այն գործողությունների պարտադիր պայման է:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



