Armsport.am-ը գրում է.

Ռեալը համաձայնության է եկել Դե Խեայի հետ

Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ դե Խեայի հետ, հայտնում է «Marca»-ն:

Աղբյուրի փոխանցմամբ, Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստը պատրաստ է աշխատավարձի կրճատման՝ հանուն «Արքայական ակումբ» տեղափոխության: Դե Խեայի տարեկան աշխատավարձն անգլիական ակումբում 12 մլն եվրո է կազմում:

Հաղորդվում է նաև, որ ֆուտբոլիստը 5 կամ 6 տարվա պայմանագիր կստորագրի մադրիդյան ակումբի հետ:

Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությանն արդեն հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ» և խնդրել է բանակցություններ վարել:

Աղբյուրը նաև նշում է, որ ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն արդեն կողմնորոշվել է այն հարցում, թե ով կփոխարինի Դե Խեային. պորտուգալացի մանսագետը ցանկանում է շեշտը դնել «Մանչեսթեր Սիթիի» 30-ամյա դարպասապահ Ջո Հարթի վրա, որն այժմ վարձակալության հիմունքներով հանդես է գալիս «Տորինոյում»:

Դե Խեայի պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ նախատեսված է մինչև 2019 թվականը: Երբ նա երկարաձգում էր պայմանագիրն անգլիացիների հետ, այնտեղ ներառել է մի կետ, համաձայն որի, կարող է հեռանալ «Մանչեսթեր Յունայթեդից» 60 մլն եվրոյի դիմաց: Սակայն այդ կետն ուժի մեջ էր մինչև 2016 թվականի ամառը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել