Դերասանուհի և հաղորդավարուհի Յանա Դանիելյանը հաճախ է հայտնվում քննարկումների կենտրոնում՝ հատկապես արտաքինի հետ կապված: Շատերի կարծիքով՝ Յանան չարաշահել է պլաստիկ վիրահատությունների հնարավորություններն ու կորցրել բնականությունը: Սակայն դիտելով Յանայի մայրիկի լուսանկարները՝ պարզ է դառնում, որ յուրատիպ դիմագծերը Յանային բնությունից են տրված: Միայն շուրթերի հարցում է Յանան փոփոխության դիմել: Իսկ փոքր քիթը, լայն ճակատն ու ձգված աչքերը ժառանգել է մայրիկից: Պարզապես, ի տարբերություն Յանայի, նրա գեղեցկուհի մայրիկը չի անում հոնքերի տատուաժ ու մազերի հարցում նախընտրում է փարթամ, ոչ թե «լիզած» հարդարում, որի պատճառով Յանայի դեմքն այդքան անբնական արտահայտություն է ստանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել