«ՍԱՊԾ-ի տարածած հայտարարության մեջ չի ասվում մի «մանրուքի» մասին , իսկ ինչո՞ւ չի ոչնչացվում ադրբեջանական խնձորը: Ոչ մի խոսք չկա այն մասին, թե ինչ հիմնավորմամբ է խնձորը առևտրի կետերից առգրավվում և ոչնչացվում: Մեզ հետաքրքրում է, թե որ օրենքով է դա արվել:
Եթե ինչ-որ տեղ գրված է, որ Հայաստանում արգելված է ադրբեջանական ծագում ունեցող խնձորի վաճառքը, ապա բան չունենք ասելու, բայց նման բան հաստատ չկա:
ՍԱՊԾ-ն լավ կաներ, որ բավարարեր մեր հետաքրքրությունը, որովհետև եթե խնձորն առգրավել են զուտ ադրբեջանական լինելու համար, ապա դա ոչ միայն անօրինական է, այլ նաև վտանգավոր նախադեպ կարող է դառնալ:
Իսկ եթե խնձորն առգրավել են, քանի որ այն մաքսանենգ ճանապարհով է Հայաստան բերվել, ապա հրապարակեք մաքսանենգների անունները: Արդեն ասացինք, դա ոչ թե 5 րոպեի գործ է, այլ լավ էլ գիտեն, ով է ներկրել»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։