Սա հետաքրքիր պատմական փաստ է, որի մասին պետք է իմանա քաղաքի բարեկարգմամբ զբաղվող յուրաքանչյուր պաշտոնյա։

Գերմանիայում, մասնավորապես՝ Շվաբիայում, մաքրությունը «բնածին» չի եղել, այլ ընդհակառակը, բնակիչները դրան հասել են հարկադրանքի միջոցով։ Երկար ժամանակ գերմանացիները տնային աղբը, մոխիրը, սատկած տնային կենդանիների դիերը, ոսկորները և մնացած ամեն ինչ ուղղակի ցանկապատից դուրս էին նետում։ Որպես հետևանք՝ երկրում հակասանիտարությունն էր տիրում, շատացել էր հիվանդությունների քանակը։
XV դարում կոմս Վյուրտեմբերսկին սկսեց անհանգստացնել այս վիճակը, և նա սկսեց հրամաններ արձակել, որ անասունների և մարդկանց «արտադրած» աղբը դուրս պիտի բերվի տարածքից կամ գետը նետվի, այն էլ՝ միայն գիշերով։ Սակայն հնարավոր չէր հրամանների կատարմանը անդադար հետևել, իսկ յուրաքանչյուր վայրում ոստիկաններ կանգնեցնելը թանկ կնստեր, բացի այդ՝ նրանց հեշտ էր կաշառելը։
Այդ ժամանակ կոմսը նոր հրաման տվեց, որի ընթացքում գերմանական քաղաքները կտրուկ սկսեցին մաքրվել։ Հրամանը հետևյալն էր․ եթե նկատել եք, որ Ձեր հարևանը մի քանի շաբաթ շարունակ չի մաքրել աղբը և չեք դատապարտել նրան, ապա կպատժվի ոչ միայն նա, այլ նաև Դուք։ Իսկ եթե դատապարտեք, ապա նրա հողի մի մասը Ձերը կդառնա։ Արդյունքում ամեն կիրակի բոլորը հետևողականորեն մաքրում էին իրենց շրջակայքը՝ վախենալով հարևաններից։
Այսպիսի մեթոդները կարելի է համարել բռնություն՝ անհատական ազատության դեմ։ Սակայն մյուս կողմից էլ հարկավոր է չմոռանալ, որ այս եղանակով գերմանացիները ընդամենը մի քանի շաբաթվա ընթացքում կատարելապես մաքրեցին իրենց տարածքները։



