Ֆրանսիական Դիժոն քաղաքից ընտանիքը EuroMillions վիճակախաղի 2.5 եվրո արժողությամբ տոմսով շահել է 83.4 միլիոն եվրո, հայտնում է Parisien պարբերականը:

Ինչպես նշում է պարբերականը՝ երջանիկների շանսը 116 միլիոնից մեկն է եղել, սակայն դա չի խանգարել շահելու:
Վիճակախաղով գումար շահած ընտանիքը որոշել է չհրապարակել իր անունը և դրամի օգտագործման պլանները: Հաղորդվում է նաև, որ «այդ իրադարձությունը նրանց համար առիթ չի հանդիսանա զարթուցիչը չլարելու առավոտվա համար, քանի որ նրանց աշխատանքը դա նրանց կիրքն է»:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



