Լավ, ես մի բան չեմ հասկանում, էս հիմա «Հայաստանի ձա՞յնն» ա, թե «Հայաստանի խնամի-ծանոթ-բարեկամ» մրցույթը: Այսօրվա ուղիղ եթերին ուշացած միացա, ու ի՜նչ տեսնեմ, չկա Այդին Դավուդին, ով իմ համար եթե չասեմ առաջատար, գոնե էն մասնակիցն էր, ում ես տեսնում էի եզրափակչում: Վստահ եմ, որ իմ կարծիքը շատ ու շատ կիսողներ կլինեն: Լավ, հարգելի՛ ընկերներ ու «քոչեր» (էս բառն էլ հաղորդավարներից հուշ մնաց), մի հատ ձեռքներդ դրե՛ք սրտներիդ ու ասե՛ք, Այդինի պես վոկալ ո՞վ ուներ, կամ էն էմոցիաները, որ ինքն էր փոխանցում, ուրիշ ումի՞ց ստանանք: Մնում ա՝ Մաշային ու Գայային էլ հանեն ու իրանց «թիվ մեկ» շոուն իրենցով նայեն, վայելեն: Չնայած չեմ կարծում, որ Արտոն ու Սոնան էդքան անհեռատես են:
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/yasha.solomonyan/posts/506768282712619
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել