Չորեքշաբթի երեկոյան, «Կարիբյան ծովի ծովահենները. Մեռյալները հեքիաթներ չեն պատմում» (Pirates of the Caribbean: Dead Men Tell No Tales) ֆիլմի հինգերորդ մասի պրեմիերայից մեկ ամիս առաջ, ֆիլմի աստղ Ջոնի Դեպը հանկարծակի հայտնվել է Անահայմ քաղաքի (Կալիֆոռնիա) Դիսնեյլենդում:

 Որպեսզի անսպասելի նվերը հաջողվի, դերասանը հագնվել է իր կերպարի` Ջեկ Թռչնակի նման և սկսել է զբաղեցնել մարդկանց:

 «Բոլորը հաճելիորեն զարմացել էին և ցնցվել, նրան տեսնելով: Նա խաղում էր ճիշտ այնպես, ինչպես նրա կերպարը ֆիլմում»,- իր զգացմունքներով է կիսվել այցելուներից մեկը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել