Ռուսաստանը մտել է այն երկրների ցուցակ, որտեղ զբոսաշրջիկները ավելի հաճախ են դիմում բժշկական օգնության, հայտնում է lenta.ru-ն:
 Ռուսաստանը հայտնվել է 8 երկրներից կազմված վարկանիշի վերջին տեղում: Ցուցակը կազմվել է այն գործակցի հիման վրա, որը հանդիսանում է բժշկական օգնության դիմած ապահովագրված զբոսաշրջիկների քանակի հարաբերությունը ապահովագրված զբոսաշրջիկների ընդհանուր թվին: Ռուսաստանի համար այն կազմել է 0.5%:
 Առաջատար է եղել Թաիլանդը՝ 2.63 % ցուցանիշով: Երկրորդ տեղում Թուրքիան է՝ 2.12 %: Եվրոպայի երկրները փակում են եռյակը (1.55%): Չորրորդ տեղում Ասիան է (1.42%), ապա գալիս են Եգիպտոսը և ԱՄՆ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել