ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ապրիլի 27-ին հերթական անգամ ընդունեց տաքսու մի խումբ վարորդների:
Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, նրանք ներկայացնում էին մարդատար տաքսի ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող այն վարորդների պահանջները, ովքեր շուրջ երկու տարի լիցենզավորման վճարը չտալու պատճառով տուգանվել են ու հիմա չեն կարողանում վճարել այդ գումարը։
Վարորդներն ակնկալում էին, որ տուգանքները ներվեն՝ նշելով, որ լիցենզավորման վճարները չեն մուծել անհավասար պայմանների պատճառով:
Բացի այդ, նրանք առաջարկում էին որոշակի փոփոխություններ կատարել լիցենզավորման գործող կարգում: Նախարար Վահան Մարտիրոսյանը, լսելով վարորդներին, առաջարկեց միասնական ձևակերպված հարցադրումներ ներկայացնել, որպեսզի նախարարությունը քննարկի և փորձի ստեղծված խնդրի լուծումներ գտնել:
Նյութի աղբյուր՝ http://times.am/?p=211406&l=am
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել