Image result for Նիկոլ ՓաշինյանՆիկոլ Փաշինյանն իր քարոզարշավի ընթացքում ավելի շատ նմանվում է հայտնի «Чокнутый профессор» ֆիլմի հերոսին: Ու ամենահետաքրքիրն այն է, որ Նիկոլը անընդհատ խոսում է բովանդակային բանավեճերի, լուրջ քաղաքական գործընթացների ու բազմաթիվ նմանատիպ՝ իր հետ ոչ մի աղերս չունեցող գաղափարների մասին:

Նիկոլ Փաշինյանի նախընտրական լաչառությունն օր-օրի գերազանցում է ինքն իր կողմից սահմանած ռեկորդները: Այսօր էլ իր ֆեյսբուքյան էջով, անդրադառնալով ինչ-որ անձի կողմից վիզ կտրելու հայտարարությանը, ասել է. «Վիզ կտրո՞ղ եք. արի խոսենք՝ ուղիղ եթերում: Ինչո՞ւ ուղիղ եթերում, որ հետո էստեղ-էնտեղ գլուխ չգովաս, թե կարողացել ես երկու նախադասություն ասել»:

Չեմ ցանկանում որևէ բովանդակային գնահատական հնչեցնել Փաշինյանի ասածին, քանի որ առավել ուշագրավ է պատգամավորի լեքսիկոնը հանրային դաշտում: Խնդրում եմ բացատրել՝ արդյո՞ք սա ԱԺ պատգամավորի կամ քաղաքապետի թեկնածուին վայել խոսելաձև է: Նիկոլն այս փողոցային բառապաշարով ոչնչով չի զիջում թաղային խուժանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել