Newmag-ը գրում է.Կայուն ու կանխատեսելի հարկային և գործարար միջավայր ստեղծելու, հուսալի ներդրումներ կատարելու համար ՊԵԿ-ը hարկային նոր օրենսգիրք է մշակել: Հարկային նոր օրենսգրքի հեղինակները համարում են, որ այն նաև լավ ազդակ է Հայաստանում հնարավոր ներդնողների համար: Օրենքի հեղինակները համարում են նաև, որ հարկային նոր օրենսգրքում համարձակ քայլեր են արվել: Օրինակ՝ սահմանվել է, որ ներդնողներին կիսամյակը մեկ վերադարձվելու է ավելացված արժեքի հարկը: Սա վերաբերում է բոլոր տնտեսվարողներին: Ստացվում է այնպես, որ ներդրում իրականացնող տնտեսվարողները ներդրումային փուլում կուտակում են ավելացած արժեքի հարկի գումարներ: Այդ գումարները գործող օրենսդրությամբ կարող են օգտագործվել միայն ապագայում:
Հարկային նոր համակարգը նախատեսում է այդ գումարները կիսամյակը մեկ վերադարձնել: Դրանք հնարավոր է օգտագործել գալիք ժամանակաշրջանում`նոր պարտավորությունները մարելու նպատակով: Ընդ որում սա մի առավելություն է, որ նույնիսկ զարգացած հարկային համակարգ ունեցող երկրները դեռ չեն կիրառում:
Հարկայինի օրենսգրքի հեղինակները ևս մեկ կարևոր կետի վրա են ուշադրությունը բևեռում: Լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտին հարկային նոր արտոնություն է տրվում: Սրանք այն տնտեսվարող սուբյեկտներն են, որոնք արտաքին տնտեսական գործունեություն են իրականացնում. արտահանում և ներմուծում են: Ներմուծման ժամանակ ԱԱՀ-ից կազատվի այն տնտեսվարողը, որը ապրանք` սարքավորում, հումք, պահեստամաս, կներմուծի ոչ ԵԱՏՄ անդամ, այլ 3-րդ երկրից և 180 օրվա ընթացքում կրկին կվերաարտահանի երրորդ երկիր կամ ԵԱՏՄ: Հարկային մարմնի ներկայացուցիչները համարում են, որ սա շատ կարևոր քայլ է Հայաստանը տարանցիկ երկիր դարձնելու, ԵԱՏՄ և 3-րդ երկրների միջև արտաքին առևտրաշրջանառությունը մեծացնելու առումով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:



