Life.panorama.am-ը գրում է. «Ինքնասպանների ջոկատը» ֆիլմը դիտելուց հետո Ջարեդ Լետոյի շատ երկրպագուներ դժգոհել էին, որ իրենց սիրած դերասանի մարմնավորած հերոսի՝ Ջոկերի մասնակցությունը շատ քիչ էր ֆիլմում: Իրականում որոշ էպիզոդներ մոնտաժվել էին և դուրս էին թողնվել ժապավենից: Իսկ այժմ լուրեր են պտտվում, որ Ջոկերը կրկին վերադառնալու է: Այս մասին ակնարկել է անձամբ Լետոն:
Նա մի լուսանկար է հրապարակել, որտեղ կինոֆիլմերի հայտնի հերոսներ Գոթեմն ու Բեթմենն են: Ջարեդ Լետոյի երկրպագուները համոզված են, որ դերասանն այսպիսով ցանկացել է ասել, որ շուտով նոր ֆիլմ է նկարահանվելու՝ Ջոկերի և Բեթմենի հակամարտության մասին:

Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/27/leto/606444
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել