Life.panorama.am-ը գրում է.«Դոմինո»-ի 4-րդ եթերաշրջանին մնացել են հաշված սերիաներ, եւ արդեն իսկ կարծիքներ կան, թե այս սիթքոմն իր գործունեությունը կավարտի հենց 4-րդ եթերաշրջանով: Life.panorama.am-ը թեմայի շրջանակում պարզաբանումներ ստանալու նպատակով կապ հաստատեց ռեժիսոր Հարութ Խալաֆյանի հետ, ով շեշտեց.
««Դոմինո»-ն ունենալու է 5-րդ եթերաշրջան, այնպես որ, սխալ են այդ տեղկությունները, թե 4-րդ եթերաշրջանով կավարտվի սիթքոմը: Թե ինչ է սպասվելու առաջիկա սերիաներում, բնականաբար փակագծեր չեմ բացի, քանի որ մեզ մնացել է ընդամենը 5-6 սերիա, իսկ ժողովուրդը հետաքրքրությամբ հետեւում է ու սպասում այս եթերաշրջանի հանգուցալուծմանը»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2017/04/27/harut/606445
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել